Գաղտնաբառը «Քաղաքացի»․ Հայաստանում ընտրություններին տեղակացված մասնակցության վերաբերյալ
Ծրագրի նպատակն է ամրապնդել քաղաքացիական գիտելիքներն ու խթանել տեղեկացված ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ կարտադրվի և կհեռարձակվի ութ 40-րոպեանոց հեռուստահաղորդումներից բաղկացած շարք, որը նախատեսված է լայն հայաստանյան լսարանի համար և հիմնականում ուղղված է երիտասարդներին, ինչպես նաև առաջին անգամ կամ երիտասարդ տարիքում քվեարկող ընտրողներին։
Ծրագրի առաջարկը մշակվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցությամբ։
Ֆինանսավորվում է Ընտրական համակարգերի և ժողովրդավարության աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) կողմից։

