Աջակցություն ԹԻ գլոբալ շարժման ազդեցության գնահատման համակարգին
Ծրագրի նպատակն է նպաստել ԹԻ գլոբալ շարժման ռազմավարության ազդեցության գնահատման համակարգին։ Այս շրջանակում 2025 թվականի օգոստոսին գործարկվեց Գլոբալ ազդեցության աշխատանքային խումբը (GIG)՝ «Պլանավորում, Մոնիթորինգ, Գնահատում և Ուսուցում» (PMEL) ոլորտի գլոբալ գործընկերային համայնքի մաս կազմելով։ Խմբի մաս են կազմում չորս ԹԻ չորս ազգային գրասենյակներ՝ Հայաստան, Բրազիլիա, Ֆրանսիա և Հոնդուրաս, ինչպես նաև ԹԻ քարտուղարությունը։ Խմբի նպատակն է մշակել հարմարեցված սցենարներ՝ որպես գլոբալ շարժում մեր ազդեցությունն ավելի արդյունավետ գնահատելու համար՝ հիմնվելով բաժինների PMEL փորձի վրա։