ՀՀ պետական գնումների համակարգի գնահատում և մոնիտորինգ
Ծրագրի նպատակն է խթանել ՀՀ պետական գնումների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը և ապահովել դրանց համապատասխանությունը լավագույն միջազգային չափանիշներին: Այս ծրագրի իրականացման միջոցով կգնահատվի Հայաստանի պետական գնումների համակարգը՝ օգտագործելով Տնտեսական համագործակցության և զարգացման (ՏՀԶԿ) կողմից մշակված Գնումների համակարգերի գնահատման մեթոդաբանությունը (MAPS), կիրականացվի այդ համակարգի որոշակի ասպեկտների մոնիտորինգ, այդ թվում՝ մեկ անձից գնումները, գնումների օրենսդրությունը և, անհրաժեշտության դեպքում, COVID-19-ի հետ կապված ապրանքների գնումների, ծառայությունների և աշխատանքներ վերլուծությունը ։ Նման աշխատանքը կօգնի գնահատել պետական գնումների որակն ու արդյունավետությունը և, հիմնվելով բացահայտված ուժեղ և թույլ կողմերի վրա, մշակել ռազմավարական ուղղություններ և իրականացնել բարեփոխումներ՝ ուղղված ուժեղ իրավական, կարգավորող և ինստիտուցիոնալ դաշտի ստեղծմանը: Այնուհետև կիրականացվեն քարոզչական աշխատանքներ՝ հիմնվելով ծրագրի արդյունքների վրա: