Ծրագիրը բաղկացած է միմյանց հետ սերտորեն կապված երկու բաղադրիչներից՝ Բյուջեի բաց հետազոտություն (OBS) 2021 և Հայաստանում COVID-ի հետևանքների վերացմանն ուղղված ֆիսկալ արձագանքման հաշվետվողականություն։ Առաջին բաղադրիչի՝ OBS 2021թ․-ի հիմնական նպատակն է՝ օգտագործելով միջազգայնորեն ընդունված չափանիշներ գնահատել պետական բյուջեի մասին տեղեկատվության հանրային հասանելիությունը, հանրության համար պետական բյուջեին առնչվող բյուջետային գործընթացին մասնակցելու՝ օրենքով սահմանված հնարավորությունները, և բյուջետային վերահսկողության ինստիտուտների, այն է, օրենսդիր և ազգային հաշվեքննիչ մարմինների, դերը։

Գնահատման արդյունքը կլինի Հայաստանի 2021 թվականի Բաց բյուջեների համաթիվը (OBI), որը երեք համաթվերից բաղկացած մի ամբողջություն է։ Դրանք են բյուջեի թափանցիկության, բյուջետային գործընթացներում հանրային մասնակցության և բյուջեի վերահսկողության համաթվերը: Հարկ է նշել, որ Հայաստանն առաջին անգամ է ներգրավված այս հարցման մեջ, որն անցկացվում է 2006 թվականից։ Այս անգամ այն կիրականացվի աշխարհի 120 երկրներում։ Վերլուծության արդյունքների հրապարակումից հետո, կիրականացվի ջատագովություն՝ ուղղված այդ արդյունքներից բխող առաջարկությունների ընդունմանը։

Երկրորդ բաղադրիչը՝ Հայաստանում COVID-ի հարկաբյուջետային արձագանքման հաշվետվողականությունն է, որը նույնպես Միջազգային բյուջետային գործընկերության նախագիծն է և իրականացվելու է նույն այն120 երկրներում (ներառյալ Հայաստանում) ինչ Բաց բյուջեների հարցումը՝ տեղական ՔՀԿ-ների հետ համագործակցությամբ: Այն վերլուծում է, թե ինչպիսին է եղել կառավարությունների՝ COVID-19-ի չեզոքացմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության սկզբնական արձագանքը։ Վերլուծության հիման վրա, մշակվել են առաջարկություններ թե ինչպես ավելի լավ արձագանքել շարունակվող COVID-19 ճգնաժամին, ինչպես նաև ապագա ճգնաժամերին: Վերլուծվող միջոցառումներն այն միջոցառումներն են, որոնք ձեռնարկվել են առաջին նման միջոցառման ընդունումից (Հայաստանում՝ 2020թ․ մարտի վերջից) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում: Այն գնահատում է COVID19-ով պայմանավորված արտակարգ իրավիճակի ազդեցության չեզոքացման նպատակով ընդունված արտակարգ հարկաբյուջետային քաղաքականության փաթեթները և կենտրոնանում է հաշվետվողականության երեք առանցքային սյուների, այն է հաշվետվողականության, համապատասխան տեղեկատվության հանրային հասանելիության, վերահսկողության ադեկվատ մեխանիզմների, և քաղաքացիների ներգրավման հնարավորությունների, վրա: Այստեղ նույնպես, վերլուծության արդյունքների հրապարակումից հետո, կիրականացվի ջատագովություն՝ ուղղված այդ արդյունքներից բխող առաջարկությունների ընդունմանը։

Բյուջե

9,708,667 ՀՀ դրամ

Շնորհատուներ

Միջազգային բյուջետային գործընկերություն (ՄԲԳ)