ՀՀ պետական գնումների մասին օրենսդրության որոշ բաղադրիչների իրականացման մոնիտորինգ և այդ օրենսդրության մեջ հնարավոր փոփոխությունների քարոզչություն
Ծրագրի նպատակն է բացահայտել Կառավարության կողմից առաջարկվող գնումների բողոքարկումների վերանայման համակարգի ուժեղ և թույլ կողմերը: Առաջարկություններ կմշակվեն թերությունները վերացնելու համար: Այնուհետև մշակված առաջարկությունները կներկայացվեն՝ վերջիններիս գնումների բողոքների վերանայման օրենսդրության և պրակտիկայում ներառման համար: Կկազմակերպվի նաև ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, գնումների բողոքարկումների վերանայման իսկապես անկախ, արդյունավետ և մատչելի համակարգ ստեղծելու նպատակով: