Հայաստանի կուսակցություններին կատարված մասնավոր նվիրատվությունների օրենսդրության և պրակտիկայի գնահատումը
Ծրագրի նպատակն է վեր հանել օրենսդրության և պրակտիկայի այն թերությունները, որոնք խոչընդոտում են մասնավոր (ֆիզիկական և իրավաբանական) անձանց նվիրատվություններ կատարել կուսակցություններին` Հայաստանում առկա քաղաքական ուժերի դասավորության պայմաններում: Հետազոտության ընթացքում հարցազրույցներ են անցկացվել կուսակցությունների ներկայացուցիչների, ընդդիմադիր կուսակցություններին զգալի նվիրատվություններ կատարած մասնավոր շնորհատուների, անկախ փորձագետների և պետական իշխանության ներկայացուցիչների հետ: Որոշ առանցքային պետական մարմիններ (ԿԸՀ) և կուսակցություններ մերժել/հետաձգել/խուսափել են հարցազրույցներ տալուց: