Ծրագրի նպատակն է մշակել և իրականացնել քաղաքական կոռուպցիայի տուրեր տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Երևանում և մոտակա որոշ մարզերում փորձագետների օգնությամբ կիրականացվեն կոռուպցիոն տուրեր և շրջագայություններ, որոնց միջոցով տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկները, այդ թվում՝ ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրելու Երևանի «կոռուպցիոն տեսարժան վայրերը»՝ համաձայն ԹԻՀԿ կողմից պատրաստված ընդհանուր «կոռուպցիոն քարտեզի»։ Տուրերը կառաջնորդվեն քաղաքացիական ակտիվիստների, փորձագետների կամ ՀԿ-ների ներկայացուցիչների կողմից, որոնք եղել են պետականաշինության գործընթացի ակտիվ մասնակիցներն ու վկաները և կարող են առաջին ձեռքից տեղեկություններ տրամադրել կոռուպցիոն վայրերի մասին։

Բյուջե

6,797,700․06 ՀՀԴ

Շնորհատուներ

Պրահայի քաղաքացիական կենտրոն