Հայաստանում հակակոռուպցիոն ուսումնասիրությունների վերաբերյալ hավաստագիր շնորհող ծրագիր
Ծրագրի նպատակն է ստեղծել հակակոռուպցիոն միջառարկայական ուսումնասիրությունների վերաբերյալ hավաստագիր շնորհող վերապատրաստման ակադեմիական ծրագիր, որը հասանելի կլինի ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների և պետական ու հասարակական կազմակերպություններում աշխատող պրակտիկ գործիչների համար: Հակակոռուպցիոն կրթության շրջանակում երիտասարդներին կտրամադրվեն բազմակողմանի գիտելիքներ կոռուպցիայի, դրա տեսակների, քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի և դրանց հետևանքների, ինչպես նաև աշխարհում և Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: