Ծրագիրն ուղղված է Հայաստանի երիտասարդության շրջանում քաղաքացիական կրթության խթանմանը: Հայաստանի կրթական չափանիշներին և պահանջներին համապատասխան` կմշակվեն հակակոռուպցիոն կրթության սահմանված թեմաներով ուսուցողական տեսանյութեր: 1,5 րոպե տևողությամբ 10 տեսահոլովակներ կտարածվեն երիտասարդների, այդ թվում` ավագ դպրոցի աշակերտների շրջանում սոցիալական մեդիայի և հանրային քննարկումների միջոցով: Տեսանյութերը կօգտագործվեն տարբեր մարզերում դասընթացների և քննարկումների ժամանակ, ինչպես նաև դպրոցներում` հասարակագիտության դասերի ընթացքում:

Բյուջե

6,785,715 ՀՀ դրամ

Շնորհատուներ

Կանադայի արտաքին գործերի, առևտրի և զարգացման դեպարտամենտ