Նախաձեռնության հիմնական նպատակն էր կառուցողական եղանակով ուսումնասիրել Հարավային Կովկասի առջև ծառացած հրատապ խնդիրները` օգնության ձեռք մեկնելով տարածաշրջանի երկրների կառավարություններին և քաղաքացիական հասարակությանը և առաջարկելով ԹԻ-ի միջազգային փորձը: Հրավիրված էին փորձագետներ, մասնագետներ և հասարակական գործիչներ ողջ տարածաշրջանից տեղական նշանակության հիմնական խնդիրների քննարկման, փորձի փոխանակման, նոր գաղափարների ներդրման և հետագա համատեղ ծրագրերի նախագծման նպատակով: Հանդիպման նպատակն էր խթանել տարածաշրջանային ներուժի հզորացումը կոռուպցիայի դեմ պայքարում, տեղեկություններ տարածել կոռուպցիային առնչվող խնդիրների վերաբերյալ և ներկայացնել օգտակար առաջարկություններ:

Բյուջե

USD 35,000.00

Շնորհատուներ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Բրիտանական համագործակցության և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպական միություն, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, Մեծ Բրիտանիայի դեսպանություն, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն

Շահառուներ

Կառավարություններ, հասարակական և միջազգային կազմակերպություններ Հարավային Կովկասում, ինչպես նաև տարածաշրջանի բնակչությունը

Գործընկերներ

ԹԻ քարտուղարություն Բեռլինում