Գլխավոր էջ Մամլո հաղորդագրություններ Մամուլի հաղորդագրություն
Մամլո հաղորդագրություններ
2020 Օգս
12

Մամուլի հաղորդագրություն

«Հայաստանի համայնքներում հանրային ծախսերի դիտարկում» ծրագրի շրջանակներում իրականացված 2018-2019 թթ․ համայնքային բյուջեների մոնիտորինգի ամփոփիչ զեկույցի ներկայացում և քննարկում։

Երևան – Ս․թ․ օգոստոսի 18-ին, ժամը 11։00-13։00-ին առցանց ձևաչափով կներկայացվեն Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից ԱՄՆ պետքարտուղարության օժանդակությամբ իրականացված «Հայաստանի համայնքներում հանրային ծախսերի դիտարկում» ծրագրի շրջանակում կատարված 2018-2019 թթ․ համայնքային բյուջեների մոնիտորինգի ամփոփիչ զեկույցի արդյունքները։   

Ծրագրի շրջանակում Հայաստանի 7 մարզերի 7 համայնքներում (Սիսիան, Վայք, Աբովյան, Ապարան, Վարդենիս, Ստեփանավան, Ամասիա) իրականացվել է համայնքային բյուջեի մոնիտորինգ։ Համայնքում դիտորդները ուսումնասիրել են համայնքային բյուջեի մշակման, կատարման, վերահսկողության և գնահատման գործընթացները։

Միջոցառման նպատակն է ներկայացնել 2018-2019թթ․ համայնքային բյուջեների մոնիտորինգի ամփոփիչ զեկույցը, ինչպես նաև քննարկել դիտարկման բացահայտումներն ու բյուջետավարման գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկությունները։

Քննարկմանը «Zoom» հարթակում մասնակցելու նպատակով անհրաժեշտ է նախապես գրանցվել: Միջոցառման լեզուն հայերենն է։

Կից ներկայացվում է միջոցառման օրակարգը։

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել ԹԻՀԿ հաղորդակցության համակարգող Սամվել Ռուբենյանի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 094094092 կամ էլ-փոստի հասցեով՝ [email protected]: