Գլխավոր էջ Մամլո հաղորդագրություններ Կոռուպցիոն ռիսկ և թափանցիկության խնդիր ՝ «Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում․ ԹԻՀԿ-ն առաջարկներ է ներկայացրել
Մամլո հաղորդագրություններ
2019 Ապր
18

Կոռուպցիոն ռիսկ և թափանցիկության խնդիր ՝ «Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում․ ԹԻՀԿ-ն առաջարկներ է ներկայացրել

ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից մշակվել է դատավորների դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի վերաբերյալ ԹԻՀԿ-ն ներկայացրել է իր նկատառումները և հետևյալ առաջարկը:

Նկատի ունենալով նախագծի իրավակարգավորումներում որպես իրավահարաբերության սուբյեկտի՝ դատավորին նախատեսելու վերաբերյալ որևէ հիմնավորման բացակայությունը, որևէ կերպ հնարավոր չէ դիտարկել նախագծի ընդունման նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը, ուստի առաջարկում ենք այն հանել շրջանառությունից։

Ներկայացված առաջարկը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նախագծում դժբախտ պատահար հասկացությունը կապված չէ դատավորի պարտականությունների կատարման հետ՝ դրանով առաջացնելով կոռուպցիոն ռիսկեր, իսկ ֆինանսական հատվածին վերաբերող տեղեկանքում ձևակերպումն առ այն, որ նախագծի ընդունմամբ պետական բյուջեի վրա էական ծախս չի ավելացվում, առաջացնում է թափանցիկության հետ կապված խնդիր։

ԹԻՀԿ առաջարակի վերաբերյալ մանրամասները՝ https://transparency.am/files/publications/1555427655-0-354490.pdf։