8 ապրիլի 2019թ. - Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դիտորդական կարողությունների զարգացում և Հայաստանի Հանրապետությունում ԱԺ ընտրությունների օրինավորության խթանում» ծրագրի շրջանակներում 2018 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցի ներկայացումը և քննարկումը տեղի կունենա 2019 թ․ ապրիլի 8-ին, ժամը 14։30-ին «Դաբլթրի բայ Հիլթն» հյուրանոցի «Պարիժի» սրահում։

Միջոցառման նպատակն է ներկայացնել 2018 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Ականատես» դիտորդական առաքելության կողմից իրականացրած երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության ամփոփիչ զեկույցը, ինչպես նաև քննարկել առաքելության բացահայտումներն և ընտրական գործընթացների հետագա բարելավման առաջարկությունները։

Բացման խոսքով հանդես կգան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչը։

Այնուհետև կներկայացվեն նախընտրական շրջանի և քվեարկության օրվա դիտարկման, արձանագրված խախտումների հիման վրա բողոքարկումների գործընթացի, ինչպես նաև ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգի արդյունքները, որից հետո տեղի կունենա մտքերի փոխանակում և քննարկում զեկույցում բարձրացված խնդիրների և առաջարկությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետագա բարելավման կարիքների և առաջնահերթությունների վերաբերյալ։

Քննարկումն իրականացվում է Եվրոպական միության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:

Միջոցառման լուսաբանման համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 5-ը, ժամը 18:00-ն գրանցվել (+374 10) 569589, (+374 10) 569689 (ներքին՝ 105) հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. փոստի հասցեին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդակցության համակարգող Կիմա Խաչատրյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ զանգահարել (+374 94) 88 97 71 հեռախոսահամարով։

---------------------------------------------------------------------------

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպությունների և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից: Առաքելության գործընկերն է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը:

«Ականատես»-ի նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությանը:

«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացվել է Եվրոպական միության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: