ԹԻՀԿ-ն՝ որպես «Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանց»-ի (ENEMO) անդամ, մարտի 31-ին կդիտարկի Ուկրաինայի նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքը:

ENEMO-ի երկարաժամկետ դիտորդությանը մասնակցում է ԹԻՀԿ ծրագրի համակարգող Մարիամ Հովեյանը:

Քվեարկության օրը դիտարկելու նպատակով Ուկրաինա կմեկնի նաև ԹԻՀԿ կարճաժամկետ դիտորդական խումբը՝ բաղկացած ԹԻՀԿ թիմի անդամներից, ինչպես նաև «Ականատես» դիտորդական առաքելության իրավաբաններից և նախորդ ընտրություններին մասնակցած երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներից։

Նշենք, որ ԹԻՀԿ-ն ENEMO-ի անդամ է, որն իրականացնում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն։