Գլխավոր էջ Մամլո հաղորդագրություններ ԹԻՀԿ-ը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազության որոշման դեմ
Մամլո հաղորդագրություններ
2014 Սեպ
26

ԹԻՀԿ-ը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազության որոշման դեմ

Ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 16:30-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել է Երևան քաղաքի դատախազության 2014 թ. օգոստոսի 11-ի որոշման դեմ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կետրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ի բողոքի քննությունը: Դատական նիստում որոշում է ընդունվել այն հետաձգել մինչև հոկտեմբերի 3-ը, ժամը 10.00-ին:

Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն «Աֆրիկյաննների տուն» հուշարձան-շենքի քանդման փաստով, որի հիման վրա նախապատրաստաված նյութերով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը կայացրել էր որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին:  

Որոշման դեմ ԹԻՀԿ-ի բերած բողոքը մերժվել է Երևան քաղաքի դատախազության կողմից 2014 թ. օգոստոսի 11-ի որոշմամբ՝ օրինական համարելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի որոշումը: