Գլխավոր էջ Ֆոտո պատմություններ «Ականատես» նախաձեռնությունը մեկնարկել է երկարաժամկետ դիտորդական առաքելության կազմակերպչական աշխատանքները
Ֆոտո պատմություններ
2021 Ապր
27

«Ականատես» նախաձեռնությունը մեկնարկել է երկարաժամկետ դիտորդական առաքելության կազմակերպչական աշխատանքները

ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին ընդառաջ «Ականատես» նախաձեռնությունը մեկնարկել է երկարաժամկետ դիտորդական առաքելության կազմակերպչական աշխատանքները։ Նախընտրական պրոցեսները դիտարկելու են շուրջ 60 դիտորդներ, որոնց առաջին խումբը ապրիլի 23-25-ը Դիլիջանում մասնակցեց վերապատրաստման երկօրյա դասընթացին։ Երկարաժամկետ դիտորդների թիմում ընդգրկված են Հայաստանի բոլոր մարզերից ներկայացուցիչներ։

Հետևեք «Ականատես» նախաձեռնության էջին՝ կարճաժամկետ դիտորդության մանրամասներին տեղեկանալու համար։

Արդյունավետ դիտարկում ենք մաղթում մեր դիտորդներին։

«Ականատես» առաքելության նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը ՀՀ օրենսդրության և միջազգային չափանիշների համապատասխան, ընտրական գործընթացների օրինավորությանը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողության