Շարունակելով երիտասարդների հակակոռուպցիոն կրթությանն ուղղված միջոցառումների շարքը՝ ապրիլի 17-ին, ամերիկյան փորձագետ դոկտոր Մայքլ Քոնրադը երիտասարդներին ներկայացրեց և քննարկեց թե ի՞նչ է էթիկական առաջնորդումը, ինչպե՞ս լինել մրցունակ առաջնորդ, ինչպես նաև բնութագրեց էթիկական կազմակերպության արժեքները։ Նշենք, որ ԹԻՀԿ հակակոռուպցիոն դասընթացների շարքը շարունակական բնույթ է կրում։

Դասընթացների շարքը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: