Մեր հակակոռուպցիոն դասընթացները շարունակական բնույթ են կրում։ Ուրախ ենք տեղեկացնել, որ ԹԻՀԿ Հակակոռուպցիոն երկրորդ դպրոցի շրջանավարտների հերթական նախաձեռնությունն այս անգամ ուղղված էր մարզերի դպրոցահասակ երեխաների հակակոռուպցիոն կրթությանը։ Մեր շրջանավարտների կողմից մշակված դասընթացների շնորհիվ Կոտայքի և Արագածոտնի մարզերի շուրջ 65 աշակերտներ սովորեցին ինչպես ճանաչել և կանխարգելել կոռուպցիոն իրավիճակները, ինչպես նաև քննարկեցին հանրակրթական ոլորտի բարեվարքությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։

Դասընթացների շարքը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: