ԹԻՀԿ-ը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է «Մասնակցային ժողովրդավարությունը՝ գործողության մեջ» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Քաղաքական երկխոսություն» և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։

Սյս ծրագրի շրջանակներում, մարտի 31-ին կայացավ առաջին փորձագիտական քննարկումը, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանում ժողովրդավարության առջև ծառացած ներկայիս խնդիրները, դրանց պատճառները, հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ գործողությունները, քաղաքացիական հասարակության և գիտական համայնքի անելիքները։ Քննարկմանը ներկա էին ՔՀԿ և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ։

Առանձնակի շեշտադրում տրվեց Հայաստանում ժողովրդավարության ներքին և արտաքին մարտահրավերներին, քաղաքական մշակույթի փոփոխման անհրաժեշտությանը։ Մասնակիցները կարևորեցին հանրության առավել լայն հատվածի՝ մասնավորապես ակադեմիական շրջանակների ներգրավվածությունը Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացին։ Քաղաքացիական հասարակությունը պետք է ձևակերպի ապագայի իր տեսլականը՝ միևնույն ժամանակ քարտեզագրելով հանրային կարիքները։ Նմանօրինակ միջոցառումներն, ուղղված ժողորդավարության կայացմանը, շարունակական բնույթ են կրելու։

Ծրագրի ընթացքին և նորություններին ծանոթանալու համար, միացեք մեր կոնտակտային ցուցակին՝ նամակ ուղարկելով [email protected] հասցեին։