Սույն թվականի փետրվարի 21-ին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն–Հայաստանը (ՀՌԿԿ-Հայաստան) ներկայացրել է 2019թ․ ՀՀ տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության արդյունքները։

Հետազոտությունն իրականացվել է ՀՌԿԿ–Հայաստանի կողմից՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։

Հարցմանն ընդգրկված 1500 չափահասներից հավաքագրված տվյալները վերաբերում են կոռուպցիայի ընդհանուր ընկալմանը, դրա դրսևորման ձևերին ու տարբեր ոլորտներում տարածվածությանը, կոռուպցիոն անհատական վարքագծին, կառավարության և ՀԿ-ների հակակոռուպցիոն գործողությունների մասին տեղեկացվածությանը և այլն:

Իր բացման խոսքում ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշել է, որ վերջին անգամ նման հետազոտություն իրականացվել է 2010թ․-ին կրկին ՀՌԿԿ-Հայաստանի կողմից և փաստորեն վերջին 9 տարվա ընթացքում նման հետազոտութուն տեղի չէր ունեցել։ «Այս հետազոտությունը նախաձեռնելիս մեր նպատակն էր հասկանալ՝ որքանով են փոխվել մարդկանց ընկալումները, նրանց վերաբերմունքը, նրանց պատրաստակամությունը կոռուպցիայի դեմ պայքարելու, մասնավորապես հեղափոխությունից հետո, և փորձում էինք նաև սրանով ստեղծել որոշակի հիմքեր, որպեսզի ապագայում ՀՀ կառավարությունը նման հետազոտություններ պատվիրելու միջոցով հասկանա, թե ինչպիսի առաջընթաց է տեղի ունենում Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության մեջ», - ընդգծել է Այվազյանը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը, որը մասնավորապես նշել է, - «Ուրախ եմ ողջունել բոլորիդ ԱՄՆ ՄԶԳ անունից։ Ես անհամբեր սպասում եմ այս հարցման արդյունքներին։ Ես նաև շատ ուրախ էի տեսնել, թե ինչ մեծ առաջընթաց Հայաստանը գրանցեց Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման ինդեքսում, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկել կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականությունը բարձրացնելու և իր հակակոռուպցիոն օրակարգն առաջ տանելու հարցում։ Միացյալ նահանգները ոգևորված է կոռուպցիայի վերացմանն ու թափանցիկության խթանմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերով։ Սա հավասար խաղի կանոններ կստեղծի և միջազգային հանրությանը ազդակ կհանդիսանա այն առումով, որ Հայաստանը հարգում է օրենքի իշխանությունը և բաց է բիզնեսի համար։ Չնայած առաջընթացին՝ մենք գտնում ենք, որ դեռևս աշխատանք կա անելու։ ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է օրենքի իշխանությանն ու հակակոռուպցիոն ջանքերին աջակցելու իր հանձնառությանը այն ոլորտներում, որտեղ մեր կարծիքով մենք կարող են լինել առավելագույնս արդյունավետ և ունենալ ամենամեծ ազդեցությունը»։

ՀՀ փոխվարչապետի խորհրդական Արսեն Մանուկյանն իր բացման խոսքում մատնանշել է նման հետազոտությունների կարևորությունը։ «Դրանք կարևոր են հետևյալ առումով․ հնարավորություն են տալիս, որպեսզի մենք կարողանանք հասկանալ և գնահատել, թե ինչպիսի ազդեցություն են ունենում կառավարության միջոցառումները, նախաձեռնությունները կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում և հասարակ մարդիկ՝ մեր քաղաքացիները, ինչպես են ընկալում այդ նախաձեռնությունների ազդեցությունը իրենց վրա, և ինչ վերաբերմունք կա ընդհանրապես կառավարության կողմից իրականացված միջոցառումների վերաբերյալ», - ընդգծել է Մանուկյանը։

ՀՌԿԿ-Հայաստանի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանը նույնպես հանդես է եկել ողջույնի խոսքով՝ մասնավորապես հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով իրականացված հետազոտությունը իր արձագանքը կգտնի շահակիցների շրջանում։

ՀՌԿԿ-Հայաստանի հետազոտությունների և զարգացման տնօրեն Հեղինե Մանասյանը և վերլուծաբան, Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը ներկայացրել են հետազոտության արդյունքները։ Հետազոտության ներկայացման ավարտին ՀՌԿԿ-Հայաստանի հետազոտությունների և զարգացման տնօրեն Հեղինե Մանասյանը, վերլուծաբան Նարինե Մելիքյանը և ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը պատասխանել են ներկաների հարցերին։

Հետազոտությունը ամբողջապես ԹԻՀԿ և ՀՌԿԿ-Հայաստանի կայքերում, իսկ հետազոտության ներկայացումն ամբողջությամբ հասանելի է ԹԻՀԿ Ֆեյսբուքյան էջում հետևյալ հղումով`

Հետազոտության ներկայացման լուսաբանումը լրատվամիջոցներում`
azatutyun.am Հայաստանցիների 90 տոկոսը կոռուպցիան համարում է լուրջ հիմնախնդիր. ԹԻ-ի հարցում
factor.am ՀՀ-ում ամենակոռումպացվածը դատարաններն են, ԶԼՄ-ներն ու դատախազությունը. ԹԻՀԿ
armradio.am Էական փոփոխություններ՝ հայաստանցիների կոռուպցիոն ընկալումներում
arminfo.info Poll results: Corruption in Armenia has reduced significantly
arminfo.info Коррупции в Армении стало значительно меньше
a1plus.am Հարցվածների մեծ մասը կարծում է, որ կոռուպցիան չարիք է․ Հեղինե Մանասյան
newsarmenia.am Названы самые коррумпированные ведомства и сферы в Армении
aravot.am Ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվեն կոռումպացված պաշտոնյաները. հարցվածների 81%-ը պահանջում է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագրավում
aravot.am Հեղափոխությունից հետո հարցվածների 75 տոկոսն ասել է, որ կաշառք չի վերցնի ու չի էլ տա, նախկին իշխանությունների օրոք՝ 36 տոկոսն էր պատրաստ կաշառք չվերցնել ու չտալ
aravot.am Նախկին իշխանությունների ժամանակ ամենակոռումպացված պաշտոնյաներն էին նախագահը, նախարարները, փոխնախարարները, հիմա՝ միջին օղակի պաշտոնյաները. հետազոտություն
aravot.am Հայ առաքելական եկեղեցին «ամենակոռումպացված կառույցներից» է
aravot.am «Մենք չենք անդրադառնում իրենց ֆինանսավորման մութ աղբյուրներին, իրենք են հա՞ արդեն զբաղվում մեր ֆինանսավորման հարցերով». Արմինե Օհանյանի արձագանքը
aravot.am Որոնք են ամենակոռումպացված կառույցները՝ ըստ Սոնա Այվազյանի
aravot.am ԶԼՄ-ներն ավելի կոռումպացված են, քան դատախազությունն ու մաքսայի՞նը