ՔՀԿ նպաստավոր միջավայրի մոնիտորինգային շրջանակը վերջնական տեսքի է բերվել և պատրաստվում է մոնիտորինգի գործիքի ու մեթոդաբանության փորձարկում՝ պիլոտային մոնիտորինգի իրականացման, հաշվետվության մշակման ու հրապարակման միջոցով։ Մոնիտորինգի իրականացման գործընթացում փորձագիտական աջակցություն տրամադրելու և ստացած արդյունքները վավերացնելու համար ձևավորվել է ծրագրի Խորհրդատվական խումբ։ Ս.թ. փետրվարի 25-ին, տեղի է ունեցել Խորհրդատվական խմբի հանդիպում՝ պիլոտային մոնիտորինգի գործընթացի շուրջ առաջարկներ հավաքագրեու և փորձագետների հետագա ներգրավումը քննարկելու նպատակով։

Խորհրդատվական խմբի նպատակներն են
1) ըստ հնարավորության ներդրում ունենալ մոնիտորինգի գործընթացի մեթոդների հղկման, տեղեկատվության աղբյուրների ընտրության, տեղեկատվության հավաքագրման գործընթացում,
2) ուսումնասիրել հավաքագրված տվյալների հիման վրա մշակված զեկույցի նախագիծը՝ համոզվելու, որ ստացած եզրահանգումներն արտացոլում են ՔՀԿ հատվածի ընդհանուր տեսլականն ու կարիքները և կարող են օգտագործվել ՔՀԿ հատվածի բարենպաստ միջավայրի ջատագովության նպատակով։

ՔՀԿ նպաստավոր միջավայրի մոնիտորինգային շրջանակը մշակվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ի, «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» (Հունգարիա) և Արևելյան գործընկերության երկրների մի խումբ ՀԿ-ների գործընկերությամբ իրականացվող «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրով, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և նպատակ ունի օժանդակել ՔՀԿ-ների կենսագործունեության բարելավմանը: