Ս.թ. հունվարի 25-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար» շահագրգիռ կողմերի քննարկում: Միջոցառմանը մասնակցել են ավելի քան հինգ տասնյակ շահագրգիռ պետական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել և քննարկումը վարել է ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Քննարկման ընթացքում ԹԻՀԿ փորձագետները ՀՀ ազգային ժողովին և ՀՀ կառավարությանն են ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարում առաջնահերթ քայլերի և լուծումների վերաբերյալ ԹԻՀԿ առաջարկությունները, մասնավորապես՝ կոռուպցիայի կանխարգելման հետ կապված խնդիրներն ու առաջարկությունները ներկայացրել է ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, իսկ կոռուպցիայի բացահայտման և դատապարտման հետ կապված խնդիրներն ու առաջարկությունները՝ ԹԻՀԿ հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Խաչիկ Հարությունյանը:

Անդրադարձ է կատարվել նաև համակարգման, կրթության և մոնիտորինգի վերաբերյալ այլ առնչվող հարցերի:

Միջոցառումն առցանց ուղիղ հեռարձակվել է ՍիվիլՆեթի կողմից

Տես լրատվամիջոցների լուսաբանումը
Հայաստանի հանրային հեռուստատեսություն` news.1tv.am Հակակոռուպցիոն կենտրոնի առաջարկների փաթեթը
GALA TV «Պարգևավճարները և դրանց տրման սկզբունքը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր». Սոնա Այվազյան
1in TV Դրանով կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական մթնոլորտի ձևավորում կլինի
A1+ Մեզ մոտ լրատվամիջոցներով ազդարարումը թույլատրված չէ. Խաչիկ Հարությունյան
A1+ Ինչո՞ւ չկա քննչական մարմին, որը կզբաղվի բացառապես կոռուպցիոն գործերով.Խաչիկ Հարությունյան
A1+ Հանրային իրազեկման կարևորությունը հակակոռուպցիոն համակարգում
armradio.am Հակակակոռուպցիոն նոր օրակարգ՝ հին խնդիրներով
Armenpress «Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար» թեմայով քննարկում
Armenpress Հակակոռուպցիոն կենտրոնն առաջարկում է վերանայել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության կարգը
Armenpress Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար» թեմայով քննարկմանը
lragir.am Հակակոռուպցիոն կենտրոնն առաջարկում է վերանայել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության կարգը
panorama.am Արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանը մասնակցել է «Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար» շահագրգիռ կողմերի քննարկմանը