Ս.թ. հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել 2017-2018 թթ․ «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի արդյունքների ամփոփումը և առաջիկա տարվա աշխատանքների պլանավորումը, որին մասնակվել են ԹԻՀԿ փորձագետները, աշխատակազմի, գործընկեր «Հետաքննող լրագրողներ», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ների, Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի և ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես է եկել ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ով ներկայացրել է «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը հեղափոխության ֆոնին: ԹԻՀԿ մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման համակարգող Քրիստինե Մարգարյանը ներկայացրել է ծրագրի գնահատման գործիքը՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն գլոբալ շարժման ազդեցության մատրիցի միջոցով:

Ներկայացված գործիքի օգնությամբ` ծրագիրն իրականացնող կազմակերպությունները ծրագրի նպատակների շուրջ չորս խմբերում քարտեզագրել և գնահատել են քաղաքականության և օրենսդրական ու վարքագծային փոփոխությունները և հանրային իրազեկման ազդեցությունը` ելնելով ծրագրի նպատակներից և խնդիրներից: Այնուհետև ներկայացվել և ամփոփվել են քաղված դասերն ըստ յուրաքանչյուր խմբի, և պլանավորվել է ծրագրի 2019թ․ աշխատանքը:

«Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի նպատակներն են

  • Քաղաքացիական հասարակության՝ քաղաքացիներին ներգրավելու և նրանց շահերն արտահայտելու կարողությունների զարգացում,
  • Պետական ինստիտուտների կատարողականի, պաշտոնյաների վարքագծի և քաղաքականության իրականացման մոնիտորինգ,
  • Կոռուպցիոն երևույթների մասին անկախ և արժանահավատ տեղեկատվության մատուցում
  • Քաղաքացիական հասարակության համար բարենպաստ միջավայրի ձևավորում