Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը, Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) նախագահ Սաթիկ Բադեյանն ու առողջապահության փորձագետ Աշոտ Մելքոնյանը ս.թ. հուլիսի 1-ին Եղեգնաձորի, իսկ հուլիսի 6-ին Գյումրու քաղաքացիական-երիտասարդական կենտրոններում առողջապահական հաստատությունների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերին ներկայացրել են «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ոլորտում» զեկույցը: Զեկույցը պատրաստվել է ԹԻՀԿ և ՏԶՀԿ կողմից` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում: Զեկույցի ներկայացումն ուղեկցվել է քննարկմամբ:

Տես նաև ուսումնասիրության արդյունքների ներկայացումն ու քննարկումը ԹԻՀԿ կայքում: