Սեպտեմբերի 18-ին մեկնարկեց Հակակոռուպցիոն երրորդ դպրոցը: Առաջին եռօրյա դասախոսություններին մասնակցում էին ՀՀ հյուսիսային մարզերից (Շիրակ, Լոռի, Տավուշ, Արագածոտն, Կոտայք) եկած երիտասարդները։

Դասախոսությունները վարում են ոլորտի առաջնային մասնագետները։

Ներածական դասընթացը ներառում էր հետևյալ թեմաները՝

  • Կոռուպցիայի դեմ պայքար
  • Հակակոռուպցիոն քաղաքականություն
  • Քննադատական մտածողություն
  • Կոռուպցիայի չափման մեթոդները
  • Քննադատական մտածողություն
  • Գույքի եւ եկամուտների հայտարարագրում
  • Փողերի լվացման դեմ պայքարի մեխանիզմները
  • Կուսակցությունները և կոռուպցիան
  • Կոռուպցիան ընտրական գործընթացներում
  • Կոռուպցիան տեղական ինքնակառավարման համակարգում
  • Հանրային պաշտոնյաների ու ծառայողների բարեվարքության համակարգ

Սույն կրթական ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: