Միլիոնների նվիրատվություններ պետական վերահսկողական ծառայությունների ղեկավարներին ու նրանց կանանց
Ըստ Ազատություն ռադիոկայանի՝ Հայաստանում պետական վերահսկողական ծառայությունների ղեկավարները, նրանց կանայք տարիներ շարունակ միլիոնավոր դոլարների նվիրատվություններ ստացել են՝ այդպես էլ չհրապարակելով՝ ումից:Չնայած այս հանգամանքին, Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը առ այսօր չի մատնանշել որևէ պաշտոնյայի, ով հարստացել է՝ չարաշահելով իր դիրքը, և առ այսօր հայտնի չէ որևէ դեպք, երբ իրավապահները հետաքննություն են սկսել՝ պարզելու, թե արդյո՞ք այս նվերները կապ ունեն կոռուպցիոն ռիսկերի հետ: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի խոսքով, այն, որ նշված նվիրատվությունները մի՛շտ կազմել են կլոր գումարներ, չնայած նախորդ տարիներին դրամի փոխարժեքի տատանումներին, վկայում է, որ այդ դեպքերը կարող են կոռուպցիոն ռիսկեր պարունակել:
Տես Ազատություն ռադիոկայանի կայքէջը:

