«Իմ հարցը ապագա նախագահին» ծրագրի շրջանակներում ՏԶԿ/ԹԻ Հայաստան ՀԿ-ն նախագահական ընտրությունների շեմին ավարտեց բարձր դասարանի աշակերտների և նախագահի թեկնածուների միջև առաջին աննախադեպ հեռուստահաղորդման նկարահանումը: Հաղորդմանը մասնակցում էին Հայաստանի գլխավոր քաղաքներ Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Գորիսի դպրոցների աշակերտներ, որոնք հանդես եկան նախագահի թեկնածուներին ուղղված մեկական հարցով: Առաջադրված ինը թեկնածուներից երեքը մերժեցին ՏԶԿ/ԹԻ Հայաստան ՀԿ-ի` հաղորդմանը մասնակցելու հրավերը:

Հարցերն առնչվում էին սոցիալական, քաղաքական, մարդու իրավունքների, անվտանգության և այլ խնդիրների: Հաղորդումը կհեռարձակվի փետրվարի 11-ից 17-ն ընկած նախընտրական քարոզչության ժամանակահատվածում: