ԹԻՀԿ-ը խորհրդատվական ծառայությունների մատուցման հրավեր է ներկայացնում
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) նախատեսում է բարելավել հակակոռուպցիոն քաղաքականության, հանրային ծառայության, առողջապահության և կրթության ոլորտներում հանրային քաղաքականությունների ուսումնասիրության մեթոդաբանությունը և պրակտիկան՝ նշված ոլորտներում մի շարք ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով: Այդ կապակցությամբ ԹԻՀԿ-ը հրավիրում է ծառայությունների մատուցմամբ շահագրգիռ խորհրդատուների: Խորհրդատուից ակնկալվում է ներկայացնել մեթոդաբանության նկարագրություն և քաղաքականության հետազոտության/ մոնիտորինգի պլան, ինչպես նաև տվյալների հավաքագրման գործիքներ և վերլուծության ուղեցույց: Ծառայության ընդհանուր տևողությունը կազմելու է 4 ամիս՝ Ծառայությունների մատուցման պայմանագրում նշված մեկնարկի ամսաթվից սկսած: Ակնկալվում է, որ խորհրդատուն սկսի աշխատանքը 2015թ. մայիսի սկզբին:
Մանրամասների համար տես ԹԻՀԿ կայքէջը:


![[hy]](https://transparency.am/pics/c/440x330/picture/news-1429123815-0-704295.jpg)
![[en]](https://transparency.am/pics/c/440x330/picture/news-1429181241-0-326397.png)