ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը (ՀԱՀ ՊՀԿ) Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ միասին կազմակերպել են քաղաքացիական հասարակության դերը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) մեջ թեմայի շուրջ քննարկում: Հայաստանի կառավարությունը հետաքրքրություն է հայտնել միանալու նախաձեռնությանը (ԱՃԹՆ)՝ միջազգային ստանդարտ ուղղված բնական ռեսուրսներից ստացված եկամուտների կառավարման թափանցիկությանը: Համաձայն ԱՃԹՆ-ի՝ կառավարությունը պետք է հրապարակի իր երկրում գտնվող արդյունահանող ընկերություններից ստացվող ֆինանսական միջոցները, իսկ ընկերությունները պետք է լիովին հրապարակեն իրենց վճարումները կառավարությանը:

Մի քանի շահագրգիռ կողմերից բաղկացած խմբի ձևավորումը ԱՃԹՆ կարևոր տարր է , որը պետք է ներառի կառավարության, հանքարդյունաբերության ոլորտի և քաղաքացիական հասարակության (ՔՀ) ներկայացուցիչներ: Քանի որ ՔՀ-ն էական դեր է խաղում երկրի ԱՃԹՆ-ին անդամակցության մեջ, շատ կարևոր է նրանց երկխոսության համար հարթակ տրամադրելը:

Քննարկումը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու ԱՃԹՆ-ի նպատակներին, քաղաքացիական հասարակության դերին, նախաձեռնությանը միանալու դրական և բացասական կողմերին:

ԱՃԹՆ -ի և դրան անդամակցող երկրների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել EITI.org կայքը: Կայքը ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով է: