«Տարածաշրջանային զարգացման կենտրոն/ Թրանսփարենսի Ինթերնեշնլ- Հայաստան» հասարակական կազմակերպությունը Մեծ Բրիտանիայի դեսպանության ֆինանսավորմամբ իրականացնում է «Իմ հարցը ապագա նախագահին» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Երևան և Գորիս քաղաքներում ս.թ. դեկտեմբերի 5-ին ժամը 15:00-ին, Վանաձորում դեկտեմբերի 6-ին, իսկ Գյումրիում դեկտեմբերի 8-ին նույն ժամին հանրակրթական դպրոցների ավարտական դասարանցիների շրջանում կազմակերպվում է մրցույթ, որի շահողները հնարավորություն կստանան հեռուստաեթերում մեկական հարց ուղղել 2008թ. նախագահական ընտրությունների թեկնածուներին:

Երևանում մրցույթը կայացել է «Կոնգրես» հյուրանոցի «Բոլ Ռում» դահլիճում, Գյումրիում թիվ 19, իսկ Վանաձորում ու Գորիսում թիվ 1 դպրոցներում: Ծրագրի առաջին փուլում մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել Երևանի 31 դպրոցի 239 աշակերտ, Գյումրիի 14 դպրոցի 85 աշակերտ, Վանաձորի 10 դպրոցի 47 աշակերտ և Գորիսի 2 դպրոցի 40 աշակերտ, ընդամենը 57 դպրոցի 411 աշակերտ: Իսկ, ընդհանուր առմամբ, մասնակցության հնարավորություն էր ստացել պատահական ընտրված 95 դպրոցի աշակերտություն:

Մրցույթի հաջորդ փուլում կընտրվեն 35-40 աշակերտներ, որոնք էլ կմասնակցեն «Իմ հարցը ապագա նախագահին» հաղորդաշարին, որը կհեռարձակվի 2008թ. հունվար-փետրվարին: