Սույն վերտառությամբ և «Այո` ժողովրդավարությանը, ոչ` կեղծիքներին» կարգախոսով Ծաղկաձորում կայացած քառօրյա սեմինարի նոյեմբերի 27-ի նիստի բանախոսն էր «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը, ով հանդես եկավ «Ընտրությունները և կոռուպցիան, ժողովրդավարությունը և իրավական պետությունը» թեմայով զեկուցմամբ:

ԱՄՆ ՄԶԳ Քաունթերփարթ ինթերնեշնլ-Հայաստան Քաղաքացիական շահերի պաշտպանության ծրագրի աջակցությամբ անցկացված սեմինարի կազմակերպիչներն էին Հայաստանի հելսինկյան կոմիտեն և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը: