Ս.թ. ապրիլի 28-ին Բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնում (Օրհուսի կենտրոն) տեղի է ունեցել «ՏԶԿ/ԹԻ- Հայաստան» ՀԿ (ներկայացրել է գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը), «Ա.Դ.Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» (ներկայացրել է իրավաբան Մերի Խաչատրյանը) և «Հայկական բուսաբանական ընկերություն» (ներկայացրել է գործադիր տնօրեն Գոհար Օգանեզովան) հասարակական կազմակերպությունների մամուլի ասուլիս: Ասուլիսը նվիրված է եղել Դալմայի այգիների տարածքի կառուցապատման գործընթացի վերջին զարգացումներին, մասնավորապես դրա վերաբերյալ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովի առաջարկություններին:

Մանրամասները տես մեր կայքում նախաձեռնությունների տակ