Անդրադառնալով «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» հասարակական կազմակերպության ս.թ. նոյեմբերի 7-ին և «Երևաննախագիծ» ինստիտուտի նոյեմբերի 8-ի մամուլի ասուլիսներում արծարծված Գետառի կառուցապատման խնդիրներին` հայտնում ենք հետեյալը: «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ-ն հարցականի տակ է դնում ֆինանսական խոշոր միջոցների օգտագործմամբ իրականացվող Գետառ գետի հունի վերակառուցման ծրագրի օրինականությունը և պետական մարմինների բարյացակամ վերաբերմունքը անօրինական գործողությունների և դրանց արդյունքում պետական բյուջեի վատնումների կապակցությամբ, հատկապես` ՀՀ նախագահական ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում, ստորև ներկայացված հիմնավորումներով:

Տեղեկատվության ոչ մատչելի լինելը, համալիր (ներառյալ` բնապահպանական) փորձաքննությունից խուսափելը, որոշումների ընդունման անհասկանալի գործընթացները, հերթական ընտրություններից մի քանի ամիս առաջ չպլանավորված և հապճեպ շինարարական աշխատանքները, անօրինական շինարարության շարունակությունը և անօրինականության նկատմամբ իրավասու մարմինների հանդուրժողականությունը հարցականի տակ են դնում Գետառի հունի վերակառուցման աշխատանքների իրական նպատակները:

Հայտարարության տեքստն ամբողջությամբ համապատասխան հիմնավորումներով