Ս.թ. նոյեմբերի 8-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը ներկայացրել է Քաղաքացիական հասարակության` Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրով 2007-ին նախատեսված միջոցառումների վերլուծությունը: «ՏԶԿ/ԹԻ Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին, իսկ մյուս բանախոսները` տեղական ինքնակառավարմանը, դատական համակարգի թափանցիկության բարձրացմանը, մամուլի անկախության ապահովմանը, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խնդրին և տեղեկատվական հասարակության ձևավորմանը:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության շրջանակներում միավորված քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ ԵԱՀԿ-ի կողմից ընտրությունների դիտարկնման կարգի մեջ փոփոխություններ մտցնելու` ԱՊՀ մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի, պահանջը դիտարկում են որպես ևս մեկ նահանջ ժողովրդավարությունից և երկրի հետագա մեկուսացում Եվրոպական ինտեգրացիայից:


Մանրամասների համար այցելեք այստեղ: