Ս. թ. հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակմանը նվիրված համաժողովի ընթացքում «ՏԶԿ/ԹԻ Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը հանդես է եկել «Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում» բանախոսությամբ: Համաժողովն անց է կացվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հակակոռուպցիոն գործունեության մոբիլիզացում» ծրագրի շրջանականերում: Տիկին Կոստանյանի կարծիքով հաջորդ փուլին անցնելուց առաջ նախ պետք է փորձել գնահատել նախորդ 3-4 տարիների ռազմավարության արդյունքները:

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձը վկայում է, որ այդ պայքարն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ գործում են երեք բաղադրիչներ` կանխարգելումը, բացահայտումն ու դատապարտումը և հասարակության մասնակցությունը: Հայաստանում ամեն բան ուղղված է միայն կանխարգելմանը ` օրենսդրական դաշտին: Վերջին երկուսը, ըստ բանախոսի, Հայաստանում բացակայում են: