«ՏԶԿ/ԹԻ Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ս.թ. հոկտեմբերի 25-29-ը մասնակցել է Ինդոնեզիայի Բալի կղզում կայացած «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի անդամ երկրների միջազգային կոնֆերանսին և տարեկան համաժողովին: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 90 երկրների մասնաճյուղերից ժամանած 200 պատվիրակներ` աղքատության և զարգացման, քաղաքական կոռուպցիայի, եկամուտների թափանցիկության, քաղաքացիական հասարակության մոնիտորինգի, պաշտպանության և դատական համակարգերում տիրող կոռուպցիայի, ինչպես նաև ԹԻ ներքին կառավարման վերաբերյալ տեղեկությունների, կարծիքների և փորձի փոխանակման նպատակով:

Քննության առնվեցին Միջազգային այնպիսի կոնվենցիաներ, ինչպիսիք են Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կաշառակերության դեմ կոնվենցիան, ինչպես նաև համաժողովի կողմից ընդունված որոշումները: