Ս.թ. հոկտեմբերի 24-ին «Գոլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված Երևան քաղաքում տարածքային կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը: Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի աջակցությամբ անցկացված միջոցառմանը մասնակցեցին «ՏԶԿ/ԹԻ Հայաստան» ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը, վարչության անդամներ Դավիթ Թումանյանը և Մկրտիչ (Սոս) Գիմիշյանը:

Արծարծվեցին նաև Երևանի մասին օրինագծի մշակման գործընթացի թափանցիկությանն առնչվող խնդիրներ: