Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի և գործընկերների հանդիպումը
Ս.թ. հուլիսի 5-6-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և փոխտնօրեն Սոնա Այվազյանը Աղվերանում մասնակցել են հանդիպման, որը կազմակերպվել էր Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի կողմից: Միջոցառմանը ներկա ԲՀՀ-Հայաստանն ու գործընկերներն անդրադարձել են մի շարք խնդիրների, ինչպիսիք են մարդու իրավունքների և ազատությունների առավել արդյունավետ պաշտպանությունը Հայաստանում, թափացիկությունը, հաշվետվողականությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը, հասարակության մոբիլիզացիան, կանանց հիմնահարցերը՝ ներառյալ հավասար իրավունքների իրականացումն ու մասնակցային գործընթացի ապահովումը, կրթության ոլորտին առնչվող խնդիրներն ու դրանց հնարավոր անդրադարձը, ինչպես նաև Հայաստանի ու հայ հասարակության ուղղորդումը դեպի եվրոպական ինտեգրացիա:

