Ս.թ. սեպտեմբերի 17-ին Միավորված ազգերի կազմակերպությունը Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի թմրանյութերի ու հանցավորության խնդիրներով վարչության հետ ձեռնամուխ է եղել նոր գործընկերության` զարգացող երկրներին օգնելու վերադարձնել նրանց կոռումպացված ղեկավարների կողմից հափշտակված հարստություններն ու այդ միջոցները ներդնել զարգացման ծրագրերում: Ինչպես հաղորդել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, «Հափշտակված ակտիվների վերադարձը» նախաձեռնության վերաբերյալ ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդես են եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության խնդիրներով գերագույն հանձնակատար Անտոնիո Մարիա Կոստան և Համաշխարհային բանկի ղեկավար Ռոբերտ Զելիկը:

«Հափշտակված ակտիվների վերադարձը նախաձեռնության մեկնարկը կարևոր առաջընթաց է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ մեր համատեղ ջանքերում», --ասել է գլխավոր քարտուղարն իր ելույթում:

Մանրամասներ