Երևան քաղաքը, հատկապես, նրա կենտրոնը վերածվել է բնապահպանական աղետի գոտու, և ստեղծվել է էկոլոգիական արտակարգ իրավիճակ, ինչը պահանջում է անհապաղ համապատասխան միջոցառումների ձեռնարկում: Այդ մասին նշվել է 32 ՀԿ-ներ ներկայացնող Էկոլոգիական հասարակական դաշինքի օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում: Բանախոսները մտահոգված էին, որ «շինարարական բիզնեսը չի ենթարկվում վերահսկողության և ծառայում է ոչ այնքան քաղաքի, որքան մի խումբ օլիգարխների ֆինանսական շահերին»:

Մամուլի ասուլիսում ելույթ ունեցան և լրագրողների հարցերին պատասխանեցին Կարինե Դանիելյանը «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայից, Սիլվա Ադամյանը Թռչնասերների կենտրոնից, Սոնա Այվազյանը «ՏԶԿ-ԹԻ-Հայաստան» ՀԿ-ից և շատ ուրիշներ: Էկոլոգիական հասարակական դաշինքը բաց նամակ է հղել ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին և մարդու իրավունքների պաշտպանին` պահանջելով մեկ ամսվա ընթացքում կասեցնել Երևան քաղաքի այն բոլոր տարածքների կառուցապատումը, որտեղ շինարարակական աշխատանքներն իրականացվում են մարդու իրավունքների ու էկոլոգիական նորմերի խախտումով:

Բաց նամակի տեքստն ամբողջությամբ