Ի թիվս հրավիրված այլ բանախոսների, «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը հուլիսի 2-ին մասնակցեց Դեպի Հայք կազմակերպության շրջանավարտների հիմնադրամի «Հաջորդ քայլ» սեմինարին` ներկայացնելու համագործակցության հնարավոր ուղիները: Սեմինարը Դեպի Հայք կազմակերպության ս.թ. հունիսի 29-ից հուլիսի 8-ը Հայաստանում կայացող շրջանավարտների առաջին ամառային հանդիպման 10-օրյա ժամանակացույցի ուշագրավ գործունեություններից մեկն էր:

Դեպի Հայքի այս և նմանատիպ այլ միջոցառումներն ամրապնդում են հայրենիքի և սփյուռքի երիտասարդության կապերը` սփյուռքահայ երիտասարդներին հնարավորություն տալով մասնակցել Հայաստանի կյանքին: