Հակակոռուպցիոն քննարկումների շարքի վերջին, բայց ոչ նվազ կարևոր հանդիպումը կայացավ ս. թ. հունիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Հանդիպման մասնակիցների թվում էին Սևանի քաղաքապետարանի, Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնի, Հասարակական երկխոսությունների և նախաձեռնությունների կենտրոնի, «Կապուտաչյա Սևան» և «Աստղացոլք» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ների, Սևանի թ. 7 միջնակարգ դպրոցի, Ծաղկունքի միջնակարգ դպրոցի, Բողբոջ և Զարթոնք մանկապարտեզների մանկավարժական կոլեկտիվների, Սերբա ՍՊԸ-ի, Սևանի «Ափ» և «Սևան» թերթերի ներկայացուցիչները և այլոք:

ՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագրի տասներորդ հանդիպման ընթացքում «ՏԶԿ/Թի-Հայաստան» կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը ներկայացրեց Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում 2006թ. զեկույցը, ստանալով լսարանի արձագանքը: