Գլխավոր էջ Նորություններ Կոռուպցիայի դեմ պայքարը` Արմավիրի հանդիպման կիզակետում
Նորություններ
2007 Հուն
22

Կոռուպցիայի դեմ պայքարը` Արմավիրի հանդիպման կիզակետում

Կոռուպցիայի դեմ պայքարը` Արմավիրի հանդիպման կիզակետում

ՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագրի իններորդ հանդիպումը տեղի է ունեցել ս. թ. հունիսի 22-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Հանդիպման ընթացքում «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ներկայացրեց կազմակերպության 2006թ. կոռուպցիայի ընկալումը Հայաստանում անկողմնակալ և համակողմանի ուսումնասիրությունը պետական պաշտոնյաների, կոռուպցիայի կանխմամբ շահագրգիռ զանազան կազմակերպությունների, ՀԿ և լրագրողական համայնքների ուշադրությանը:

Հանդիպման մասնակիցների թվում էին Արմավիրի փոխմարզպետը, Արմավիրի քաղաքապետարանի, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդարանի, Արմավիրի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի (ԵՄԿԿ), Արմավիրի ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ), Արմավիրի բժշկական կենտրոնի, «Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ) սոցիալ-տնտեսական ՀԿ, ՄԱԶԿ Հակակոռուպցիոն խմբի, Արմավիրի «Արարատ» համալսարանի, Ֆրանսիական համալսարանի, ԵՊՀ-ի, Արմավիրի թիվ 1 դպրոցի, «Ալտ» հեռուստաընկերության ներկայացուցիչները: