Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում 2006թ. զեկույցը ներկայացնելու նպատակով ՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագրի ութերորդ հանդիպումը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ս.թ. հունիսի 15-ին: Զեկույցին հաջորդած քննարկմանը մասնակցում էին Գորիսի պետական համալսարանի, Գորիսի թ. 2 միջնակար? դպրոցի, Միլենիում, «Ծիրանի փող» հաշմանդամ երեխաների ծնողների, Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության, «Բարի երթ» ավտոմոտոսիրողների ՀԿ-ների, «Զանգեզուր» և «Փերի» թերթերի, «Լաստ» հեռուստաընկերության քառասունից ավելի ներկայացուցիչներ:

«ՏԶԿ/Թի-Հայաստան» կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանի բանախոսությանը հաջորդել է մասնակիցների միջև մտքերի աշխույժ փոխանակություն: