Հրապարակվել է 2012 թ. ԹԻ տարեկան հաշվետվությունը
«Թրանսփարենսի ինթերնեշնլի 20-ամյակը սոսկ կազմակերպության տարեդարձ չէ: Այն համոզմունքի տարեդարձ է. համոզմունք, որ կոռուպցիան էական համաշխարհային հիմնախնդիր է՝ խիստ վտանգավոր ու անարդար, որին սակայն հնարավոր է և պետք է վերջ դնել: ԹԻ-ն հիմնադրվել է ընդամենը երկու տասնամյակ առաջ Փիթեր Էյգանի ու մի խումբ նվիրյալների կողմից: Այսօր մենք ավելի քան 100 երկրներում գործունեություն ծավալող համաշխարհային շարժում ենք, որի ներկայացուցչությունները, անդամներն ու խորհրդատուները տքնաջան աշխատել են մեր գործն առաջ տանելու համար, իսկ մեր համոզմունքը խոր արմատներ է գցել համայն աշխարհում: Մարտահրավեր նետելով լռությանն ու տաբուին, առաջնորդներին մղել ենք ձեռնարկելու ուղենիշային գործողություններ», - ասել է ԹԻ նախագահ Հյուգետ Լաբելը 2012 թ. Տարեկան հաշվետվության ներծական խոսքում:
Կարդացեք ԹԻ տարեկան հաշվետվությունը, տեսնելու, թե ինչպես է ԹԻ-ն կյանքի կոչել իր տեսլականը:

