Ս.թ. հունիսի 14-ին հրապարակվեցին «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության` բարեփոխումների վերաբերյալ Եվրոպայի և Եվրասիայի 29 նախկին կոմունիստական երկրների և վարչական տարածքների «Անցումային շրջանի պետություններ» ամենամյա ուսումնասիրության 2007թ. զեկույցներն ու վարկանիշները: Ի թիվս այլ հիմնահարցերի, Հայաստանի մասին զեկույցն անդրադարձել է կոռուպցիայի խնդրին, որտեղ ՀՀ իշխանությունների առաջընթացն ընդհանուր առմամբ բացասական է գնահատված:

Զեկույցում նշված է, որ 2006թ. հոկտեմբերին ՏԶԿ/ԹԻ-Հայաստան ՀԿ-ն հրապարակել է նախորդ երեք տարիների` կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության գնահատականը: Բացասական եզրակացությունը ձևավորվել է այդ թվում` քաղաքական կամքի, հակակոռուպցիոն ինստիտուտների անկախության բացակայության, օրենքի թերի կիրարկման ու քաղաքականության մշակման գործընթացում հանրության մասնակցության ցածր մակարդակի պատճառով: 1500 տնային տնտեսություններում անցկացված հարցման արդյունքում ոստիկանությունը, դատարաններն ու դատախազության համակարգը համարվել են ամենակոռումպացված ոլորտները:

Հայաստանի մասին զեկույցն ամբողջությամբ (անգլերեն լեզվով)