Ս. թ. հունիսի 8-ին Գյումրու գիտատեխնիկական գրադարանում տեղի ունեցավ ՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագրի քննարկումների շարքի վեցերորդ հանդիպումը, որի ընթացքում հասարակական կազմակերպությունների հատվածին, բարեգործական ու մասնագիտական կազմակերպություններին ՏԶԿ/ԹԻ-Հայաստան ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ներկայացրեց կազմակերպության անցկացրած հարցման արդյունքներն ու իր տեսակետները 2006թ. կոռուպցիայի ընկալումը Հայաստանում թեմայով:

Հարց ու պատասխանն ընթացավ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Գյումրու տնտեսագիտական խորհրդատվական ընկերության, Շիրակի շրջանի ՀԿ-ների միության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, «Արեն» սոցիալ-հոգեբանական առողջապահական ՀԿ-ի, «Վեգա» բարեգործական ՀԿ-ի, Գյումրու «Հույս» մանկատան, Հաշմանդամների միության, ՏԶԿ/ԹԻ Հայաստան ՀԿ Շիրակի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումը հեռարձակել է «ԳԱԼԱ» հեռուստաստուդիան: