Մեծ ութնյակը պետք է 2008-ին հաշվետվություն տա կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող իր բազմաթիվ խոստումների կապակցությամբ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի գործադիր տնօրեն Կոբուս դե Սվարդի հայտարարությունը Մեծ ութնյակի 2007թ. կոմյունիկեի վերաբերյալ, Կյուհլունգսբորնի տեղեկատվական կենտրոն

«Պարտավորությունները խոստումնալից են թվում, սակայն այժմ հարկ է տեսնել գործողություններ: Մեծ ութնյակի երկրներից 4-ը, ներառյալ` հյուրընկալող Գերմանիան, դեռևս պետք է վավերացնեն ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիան: Իսկ Մեծ ութնյակի պետություններում տեղակայված ընկերությունների գործունեությունը այլ երկրներում շարունակում է մնալ հիմնահարց:

Այդիսկ պատճառով Մեծ ութնյակը պետք է հաշվետվություն տա 2002 թ. Կանանասկիսի գագաթաժողովից ի վեր արված կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող իր բազմաթիվ խոստումների կապակցությամբ: Դա հաշվետվողականություն է. նույն այն հաշվետվողականությունը, որը Մեծ ութնյակը պահանջում է իր աֆրիկյան գործընկերներից:

Ուրախ ենք տեսնել, որ մեր առաջարկություններից շատերը տեղ են գտել գագաթաժողովի կոմյունիկեում, այդ թվում` ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերացում Մեծ ութնյակի բոլոր անդամների կողմից, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիայի կիրարկում, և պարտավորություն` զերծ պահելու Մեծ ութնյակի ֆինանսական համակարգերը կոռուպցիայի արդյունքում գոյացող միջոցների համար օգտագործվելուց, գողացված միջոցների վերականգնում,
տեխնիկական աջակցություն զարգացող երկրներին` հակակոռուպցիոն միջոցառումներ իրականացնելու համար:

Կարևոր է նաև, որ Մեծ ութնյակի պետությունները հայտարարեն, թե որտեղից են գոյանալու այս նախաձեռնությունների իրականացման նպատակով տրամադրվելիք գումարները ինչպես Մեծ ութնյակի երկրներում, այնպես էլ Աֆրիկայում: Առանց համապատասխան ռեսուրսների` բոլոր այս խոստումներն ի չիք կդառնան»:

Մեծ ութնյակի գագաթաժողովի փաստաթղթերի ամբողջական փաթեթը անգլերեն լեզվով