«ՏԶԿ/ԹԻ- Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը 2006.թ. ապրիլի 11-ին մասնակցել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը: Ընդունելությունը կազմակերպվել էր ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Քոլբիի գլխավորած պատվիրակության, որի կազմում են կոնգրեսական Սքոթ Գարեթը, «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» գլխավոր գործադիր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչը և այլ պաշտոնյաներ, հետ հանդիպելու նպատակով: