«ՏԶԿ/Թի-Հայաստան» կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը հունիսի 13-ին հանդիպեց Գավառի պետական համալսարանի ուսանողության և դասախոսական կազմի հետ` ներկայացնելու 2006թ. կոռուպցիայի ընկալման վերաբերյալ հարցման արդյունքները: ՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագրի յոթերորդ հանդիպման շրջանակներում ընթացող բանախոսությանը հաջորդեց որոշակի խնդրահարույց ոլորտների շուրջ քննարկում` կոռուպցիայի դեմ պայքարում հնարավոր լուծումների առաջադրմամբ:

Կոռուպցիայի վերաբերյալ իրենց կարծիքներն արտահայտեցին Գավառի պետական համալսարանի Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի Իրավագիտության և պատմության բաժինների և Օտար լեզուների ամբիոնի դասախոսներն ու ուսանողները: